Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին դատելու են՝ 2011 թվականի բանտից փախչելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Եգիպտոսի դատախազության ներկայացուցչին:
Ավելի վաղ, նախկին նախագահը մեղադրվել էր բանտերի վրա հարձակումների, բանտարկյալների, զինվորականների և ոստիկանների սպանությունների մեջ: Մուրսիի հետ միասին, դատապարտյալների աթոռին կլինեն ևս հարյուր մարդ, այդ թվում ՀԱՄԱՍ խմբավորման անդամներ: Այս մասին հաղորդում է Al-Ahram-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, Եգիպտոսում զանգվածային ցույցերից հետո, այդ երկրի բանակը միջամտել է ներքաղաքական զարգացումներին և պաշտոնանկ արել նախագահին: Հաջորդ տարի կընդունվի նոր սահմանադրություն, ինչպես նաև կընտրվի նոր նախագահ և խորհրդարան: