Եգիպտոսում նոր սահմանադրության ընդունման համար հանրաքվեն կացկացվի 2014 թվականի հունվարի 14–15-ին: Այս մասին հաղորդվում է Al Arabiya-ն:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը՝ «50-ի հանձնաժողովի» կողմից մշակված սահմանադրության նախագծի հաստատումից հետո:
Նախագահը հայտարարել է, որ «նոր սահմանադրությունը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին: Դրանում հստակորեն նշված են ժողովրդավարության և ազատության սկզբունքները»: