Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունն այսօր հրաժարական է տվել: Վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին պաշտոնապես հայտարարել է սրա մասին: Հայտնի է, որ նախագահ Ադլի Ալ-Մանսուրը հաստատել է կառավարության հրաժարականը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պետական հեռուստատեսության եթերում նախկին վարչապետն ասել է, որ «կառավարությունը պետք է ունենա ժողովրդի վստահությունը»` չմանրամասնելով կառավարության հրաժարականի պատճառները: Սպասվում է, որ նոր կառավարությունը կձևավորի նախկին կաբինետի նախարար Իբրահիմ Մուխլիբը:
Հիշեցնենք, որ այս կառավարությունը ձևավորվել էր անցած տարվա հուլիսի 3-ից հետո, երբ պաշտոնանկ էր արվել նախագահ Մուհամադ Մուրսիին: