տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 11 մլրդ դոլար ծախսել երկաթգծերի զարգացման վրա

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 11 մլրդ դոլար ծախսել երկաթգծերի զարգացման վրա

72
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են ազգային երկաթգծային ճանապարհների հսկայական մի նախագիծ կյանքի կոչելու մտադրության մասին։ Երկրում ամենամեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցի զարգացման վրա շուրջ 11 միլիարդ դոլար է ծախսվելու։

Ինչպես հայտնել է տրանսպորտի նախարար Իբրահիմ ադ-Դամիրին, նախագիծն իրականացվելու է առաջիկա 10 տարվա ընթացքում՝ 2 փուլով։ Նրա խոսքերով՝ առաջին փուլն արդեն մեկնարկել է դեռ 2013 թվականին և տևելու է 5 տարի։ Խոսքը գնում է Կահիրեն Ալեքսանդրիային միացնող, 220 կիլոմետր երկարությամբ երկաթգծերի արդիականացման մասին։ Այդ ընթացքում արդիականացվելու են նաև Կահիրեից հյուսիսային այլ քաղաքներ տանող երկաթգծերը։

Երկրորդ փուլում Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 2 նոր արագընթաց երկաթգծային ճանապարհներ կառուցել։ Ծախսերի մի մասը կառավարությունը մտադիր է փակել՝ վաճառքի հանելով շինարարության կազմակերպման համար հատուկ ստեղծվող ընկերության բաժնետոմսերը։