տուն Լուրեր Եգիպտոսի դեսպանը Թուրքիայում persona non grata է հայտարարվել

Եգիպտոսի դեսպանը Թուրքիայում persona non grata է հայտարարվել

268
0

Supporters of Mursi and the Muslim Brotherhood wave Turkish and Egyptian flags during a rally in protest against the recent violence in Egypt, outside of the Eminonu New mosque in Istanbul

Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդեռահման Սելահադդինը persona non grata է հայտարարվել: Այս մասին հայտնում է РИА Новости կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը:

«Իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ, փոխադարձության սկզբունքի շրջանակում, որը միջազգային հարաբերությունների հիմքն է, դեսպանի ժամանակավոր հանձնակատարը հրավիրվեց Թուրքիա: Նրան փոխանցվել է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը անկում է ապրել: Բացի դրանից, ավելի վաղ Անկարայից մեկնած Եգիպտոսի դեսպան Աբդեռահման Սելահադդինը պերսոնա նոն գրատա է ճանաչվել»,- ասվում է հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here