տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով

Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով

982
0

url

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Եգիպտոսի 19-ամյա փարավոն Թութանհամոնը զոհվել է մարտակառքի անիվների տակ։ Լոնդոնի հնագետները, ստեղծել են Թութանհամոնի համակարգչային եռաչափ մոդելը։ Արդյուքնում նրա մարմնի ձախ կողմում հայտնաբերվել է մարտակառքի անիվի հստակ հետք։ Գիտնականները կարծում են, որ մահը վրա է հասել անմիջապես։

Արդեն երկար տարիներ չեն դադարում վեճերն այն մասին, թե ինչից է մահացել երիտասարդ փարավոնը։ Վարկածներ կան, թե նրան սպանել են, մահացել է փտախտից կամ այլ հիվանդություններից։ 2010 թվականին անցկացված հետազոտության հեղինակները պնդում էին, որ Թութանհամոնը մահացել է մալարիայից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here