Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Եգիպտոս կատարած այցելությունից հետո հայտնի է դարձել, որ Եգիպտոսը պատրաստվում է մոտ 2 միլիարդ դոլարի զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից:
Հեղափոխությունից հետո տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ գտնվող Եգիպտոսն այդ զենքը կգնի Սաուդյան Արաբիայի կողմից տրամադրվող գումարով: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է Սաուդյան Արաբիայի թագավորությունը նման մեծ գումար տրամադրել եգիպտական կողմին: