Եգիպտոսն այսօր բացել է իր սահմանը Լիբիայի հետ լիբիական զինյալների կողմից պատանդ վերցված եգիպտացի վարորդների ազատ արձակվելուց հետո: Երկրների միջև գլխավոր սահմանային անցակետը, որ գտնվում է Էս-Սալում քաղաքի մերձակայքում, վերսկսվել է աշխատանքը:
Հիշեցնենք, որ Լիբիայում գործող զինյալները առևանգել էին 95 եգիպտացի բեռնատարի վարորդների: Սակայն կիրակի օրը նրանք ազատ են արձակվել: