տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսը պահանջել է հետ կանչել Թուրքիայի դեսպանին

Եգիպտոսը պահանջել է հետ կանչել Թուրքիայի դեսպանին

258
0

timthumb

Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել նվազեցնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների աստիճանը` Թուրքիայի իշխանություններից պահանջելով հետ կանչել Կահիրեում իրենց դեսպանին: Պաշտոնական Կահիրեն, իր հերթին, հետ է կանչել Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հուլիսին Եգիպտոսում նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո սրվել են թուրք-եգիպտական հարաբերությունները, քանի որ Էրդողանի կառավարությունը 2011 թվականի հեղափոխությունից հետո իր աջակցությունն էր հայտնել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here