Եգիպտոսը կարող է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել Մաքսային միության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ գյուղատնտեսութան նախարար Նիկոլայ Ֆյոդորովը՝ ռուս-եգիպտական համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ, ուր քննարկվել են տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցեր:
«Մենք հնարավորություն ունենք մեծացնելու փոխադարձ ներդրումների ծավալները, ինչպես նաև Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու և Եգիպտոսի տարածքում արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծելու համար, ուր կիրականացվեն ռուսական ներդրումներ», — ասել է Ֆյոդորովը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: