Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել միջազգային ավիաչվերթներ և թույլ կտա արտասահմանցի զբոսաշրջիկներին լողափեր այցելել: Առաջնահերթ նախատեսվում է բացել Կարմիր ծովի լողափերը, այդ թվում՝ Հարավային Սինայում, ապա նաև միջերկրածովյան հատվածը։
Եգիպտոսն իր օդանավակայանները փակել էր մարտին՝ փորձելով այդ կերպ կանխել կորոնավիրուսի տարածումը: Սրան զուգահեռ ԱՀԿ-ն հայտարարել է, որ աֆրիկյան տարածաշրջանում Քովիդ-19 -ի պանդեմիան սկսում է ուժեղանալ:
Մինչ օրս կորոնավիրուսից ամենաքիչ վնասները կրած տարածաշրջանը սկսում է ակտիվանալ: Եվ դա հատկապես 10 երկրների պատճառով, որտեղ ընդհանուր հաշվով վարակակիրների թիվը հասնում է 200 հազարի: