տուն Տնտեսական ԵԱՏՄ-ն և Սինգապուրը տնտեսական համագործակցության համաձայնագիր կստորագրեն. վարչապետ

ԵԱՏՄ-ն և Սինգապուրը տնտեսական համագործակցության համաձայնագիր կստորագրեն. վարչապետ

135
0

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երեւանյան նիստի շրջանակներում  Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բացի այդ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելու է  ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:

«Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության ընթացքում: Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ  արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ եւ Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ բանակցությունների ընթացքում նաեւ խոսվել է ՄԱԿ-ի շրջանակներում  արդյունավետ համագործակցության մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here