տուն Քաղաքական ԵԱՏՄ-ն բանակցում է 13 երկրների և 120 միջազգային կազմակերպությունների հետ

ԵԱՏՄ-ն բանակցում է 13 երկրների և 120 միջազգային կազմակերպությունների հետ

201
0

Մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մեր այսօրվա որոշման համաձայն, կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը: Պիլոտային նախագիծը հաստատել է այս միջոցի արդյունավետությունը մաքսանենգ ապրանքերի դեմ պայքարում ու ավելացրել հարկային մուտքերը»,- նկատեց Պուտինը:

ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ: «Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև՝ ավելի քան 120 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- եզրափակեց նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here