Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերությունը (ԵԱՀԿ) իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանում անցկացված ընտրությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի կարծիքով` Ադրբեջանի նախագահական ընտրությունները ստվերվել են լուրջ բացթողումներով, Ադրբեջանը չի կարողացել ապահովել արդար և ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նույն փաստաթղթում ասվում է, որ թեկնածուների համար չեն ապահովվել հավասար իրավունքներ, քաղաքացիները չեն ունեցել ազատ արտահայտվելու իրավունք:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեարկողների 85 տոկոսը: