տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ-ն դատապարտել է Մարիուպոլի բռնությունները

ԵԱՀԿ-ն դատապարտել է Մարիուպոլի բռնությունները

108
0

07f997c6b597fb47bac9af0a0f890b0a

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդական առաքելությունը դատապարտել է Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում արձանագրված բռնությունները։ Առաքելության ղեկավար Արթուղրուլ Ապականը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և քայլեր ձեռնարկել իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ես դատապարտում եմ բռնությունները և կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն», — ասել է Ապականը։

Նա հայտարարել է, որ կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը, քանի որ դրա հետևանքով կան բազմաթիվ զոհեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 7 մարդ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքերով՝ ահաբեկիչները տվել են 20 զոհ։