տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ-ն բարձր է գնահատել Վրաստանում կայացած նախագհակա ընտրությունները

ԵԱՀԿ-ն բարձր է գնահատել Վրաստանում կայացած նախագհակա ընտրությունները

188
0

972875872

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Վրաստանում նախօրեին կայացած նախագահական ընտրությունները որակել է որպես ազատ և արդար, իսկ դրանց անցկացումը համապատասխանել է կազմակերպության կողմից արված առաջարկներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կայքում:

Վրաստանի ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարատև դիտարկման առաքելության ղեկավար Մատեո Մեկաչին ասել է, որ ընտրությունները եղել են «մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված»: Ընտրությունների ընթացքում քաղաքացիներն ազատ էին տեղեկություններ ստանալու և թեկնածուների ծրագրերին ծանոթանալու հարցում, իսկ լրատվամիջոցներն ընտրական գործընթացը լուսաբանել են հավասարակշռված:

Առաքելության ընթացքում ժամանակ կողմերի ներկայաված բողոքների մեծ մասը հերքվել է դիտորդների կողմից:

Տեղեկացնենք նաև, որ քվեաթերթիկների 99,7%-ի մշակումից հետո Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է 62,12%: Երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին Թբիլիսիում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here