տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Սարգսյան — Ալիև նոր հանդիպում. Դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Սարգսյան — Ալիև նոր հանդիպում. Դեսպան

178
0

url

Ֆրանսիան նույնպես արձագանքել է Սարգսյան — Ալիև հանդիպմանը, որը կայացել է նախօրեին Վիեննայում: ԱՄՆ-ից, ԵԱՀԿ ղեկավարությունից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ասել է, որ յուրաքանչյուր նման հանդիպում բարելավում է փոխգործակցությունը: Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հայ-ադրբեջանական նոր հանդիպում ամենաբարձր մակարդակով:

«Կարծում եմ, որ սրանով նոր զարկ է տրվելու երկու երկրների միջև երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և մենք աջակցում ենք դրան: Ֆրանսիան, որպես համանախագահ, պատասխանատվություն է զգում հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների հաջողության դեպքում»,- ասել է Մոնյեն:

Դեսպանը նաև նշել է, որ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում նաև ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների միջև երկխոսություն հարուցելու համար: Նոյեմբերի 28-29-ին Ստրասբուրգում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here