ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Էրթուղրուլ Ափականը նշանակվել է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար: Այս մասին նշվում է այդ կազմակերպության պաշտոնական կայքում: Նրա տեղակալներն են Մեծ Բրիտանիան ներկայացնող Մարկ Էթերինգթոնը և շվեյցարացի Ալեքսանդր Հագը:
«Ես վստահ եմ, որ նրանց ղեկավարությամբ դիտորդների հատուկ առաքելությունը իր նրդրումը կունենա խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև Ուկրաինայի շրջաններում լարվածության նվազման հարցերում», — ասել է ԵԱՀԿ գործող նախագահող, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրքհալթերը:
Այս պահի դրությամբ, առաքելության մեջ ընդգրկված է 30 պետության 63 ներկայացուցիչ: Սակայն հայտ է ներկայացրել 600 մարդ: