ԵԱՀԿ/ԺՄԻԳ փորձագետների խումբh արդեն գտնվում է Վրաստանում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: Իրենց միջանկյալ հաշվետվության մեջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ փորձագետները նշել են, որ նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած՝ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն անցնում են ավելի հանգիստ մթնոլորտում:
«Վրաստանի կառավարությունը բյուջետային միջոցներն օգտագործելու իր պատրաստակամությունն է հայտնել ազատ և արդար ընտրարշավ ապահովելու համար: Սակայն, չնայած դրան, լարված ընտրարշավ է ծավալվում «Վրացական երազանք» կոալիցիայի և «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդների և նրանց սատարողների միջև»,- ասվում է հաշվետվության մեջ: