Այսօր, տեսակապով հարց ու պատասխանի ժամանակ, Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է նաև անձնական թեմայով հնչած հարցրեին:
Այն հարցին, թե երբ է պատրաստվում Տաթևիկ Ռևազյանը վերադառնալ Հայաստան, վերջինս պատասխանեց. «Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, դրան էլ գումարվել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը։ Ուզում եմ հնարավորինս արագ վերադառնալ։ Կարծում եմ՝ կգամ, երբ երեխան մի քանի ամսական կդառնա։ Սակայն այս պահին իմ վերադարձը կապված է նաև չվերթերի վերականգնման հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահն այժմ գտնվում է Դանիայում, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Ռևազյանն այս պահին ֆիզարձակուրդի մեջ է: Երեխայի ծնվելուց մի քանի ամիս հետո, խոստանում է վերադառնալ և շարունակել իր աշխատանքը:
Հայկ Մագոյան