Երևանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։
«Շինարարական աշխատանքների ընթացքում երբևէ դադար չենք ունեցել։ Թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնիկապես ապահովված ենք։ Նախագծում դրական իմաստով որոշակի փոփոխություններ են եղել։ Քանի որ այժմ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, մենք փորձում ենք հետ չմնալ դրանցից` ձեռք բերելով արդիական ու գերժամանակակից սարքավորումներ»,-ասաց նա։
Այս պահին ամբողջովին ավարտել են շենքի կառուցապատման աշխատանքները։ Առաջիկայում կլուծվեն նաև մի քանի տեխնիկական հարցեր, և կմնա միայն շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։