ՀՀ Կառավարության նիստում այսօր ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց՝ ե՞րբ է Հայաստանը դեսպանատուն ունենալու Իսրայելում: Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Սա մեր երկխոսության օրակարգում է: Իսրայելում մեր դեսպանատուն ունենալը կամրապնդի մեր փաստարկները»:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեսպանության բացումը կտեւի որոշ ժամանակ: