Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Դևիսի գավաթի եզրափակչի Սերբիա-Չեխիա դիմակայությունը:
Առաջին մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ չեխ Ռադեկ Շտեպանեկի նկատմամբ: Մրցախաղը ավարտվեց 7:5, 6:1, 6:4 հաշվով:Իսկ աշխարհի 6-րդ ռակետ Տոմաշ Բերդիխը 3 սեթում պարտության մատնեց սերբ Դուշան Լայովիչին՝ 6:3, 6:4, 6:3:
Սերբիա-Չեխիա`1:1