Երաժիշտ և դերասան Դևիդ Բոուին ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաոճային բրիտանացին: Ցուցակում տեղ են գտել նաև Եղիսաբեթ Առաջին թագուհին և Հենրի Երրորդ թագավորը:
Հարցումն անցկացրել է BBC History Magazine ամսաթերթը: Հարցմանը մասնակցել են պատմաբաններ, նորաձևության և արվեստի ոլորտի մասնագետներ:
Բոուի օգտին քվեարկել է հարցվածների 48,5% -ը: Քվեարկելիս, նրանք հաշվի են առել երաժշտի նորաձև ոճը և դրա ազդեցությունը բրիտանական նորաձևության զարգացման վրա: Ըստ ոճաբան ՈՒեյն Հեմինգուեյի` ինչպես 1970-ականներին, այնպես էլ այսօր երիտասարդ բրիտանացիները փորձում են նմանակել Դևիդ Բոուիի ոճը: