տուն Քաղաքական «Դրանք այն հայհոյանքներն էին, որոնք դժվար էր տանել». Դավիթ Պետրոսյան

«Դրանք այն հայհոյանքներն էին, որոնք դժվար էր տանել». Դավիթ Պետրոսյան

815
0

«Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը ֆեսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է 2018 թ. մարտի 4-ին  ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի տան շքամուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին:

Պետրոսյանը նշել է, որ մեկուկես տարի է, ինչ իրենց նախաձեռնության մասին համացանցում սուտ լուրեր են պտտվում. «Մեկ տարի ինձ ու ընկերներիս սադրում էին»:

Դավիթ Պետրոսյանի խոսքերով, Նարեկ Մալյանն ու իր համախոհները լուրջ վիրավորանքներ են հնչեցրել իրենց մտերիմների ու ծնողների հասցեին. «Դրանք այն հայհոյանքներն էին, որոնք դժվար էր տանել»:

«Այն տեսանյութը, որն այսօր հրապարակվել է Նարեկ Մալյանի կողմից, ոստիկանությունում չի եղել: Շատ լուրջ կասկածներ է ստեղծում: Մենք պատասխան հայոյանքով չենք պատասխանել…»,- նշել է Դավիթ Պետրոսյանը:

«Ռեստարտ» նախաձեռնության համակարգողն ընդգծել է, որ տեսանյութում Նարեկ Մալյանի կոչած «Սորոսի մարդկանց» ինքը չի ճանաչել, դեռ ավելին՝ նրանք իրեն ասել են. «Դե՝ արա, տեսնենք, թե ինչ ես անում»: 

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք սպասում են հոկտեմբերի 28-ին նշանակված դատավարությանը, որն անընդհատ ձգձվում է:

«Սա հանրային խնդիր է: Այն կինը, որ լուսանկարում էր, եղել է Նարեկ Մալյանի հետ: Մենք չենք չարանալու»,- հավելել է «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը:

Նշենք, որ «Ռեստարտ»-ի անդամների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here