Արդյոք դրամի արժեզրկում կլինի կորոնավիրուսի տարածման եւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո: ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսում հիշեցրեց պահուստների մակարդակը: «Մենք ադեկվատ գործողություններ կիրականացնենք, եթե վտանգավոր գործողություններ կլինեն: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի արտարժույթի շուկան պահել կայուն վիճակում»,- վստահեցրեց ԿԲ ներկայացուցիչը:
Լրագրողի հիշեցմանը, թե նախորդ ճգնաժամի պատճառով արժեզրկվեց դրամը 20 տոկոսով եւ այդպես էլ մնաց, Արթուր Ստեփանյանն ասաց, որ ամենացածր գնաճային միջավայրում ենք եղել: «Հիմնական նպատակը գնաճը կառավարելն է: Ինչ վերաբերում է փոխարժեքին, լողացող փոխարժեքի քաղաքականությանը հավատարիմ ենք մնալու»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը: