2019թ. առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական մի շարք ոլորտում ցուցանիշների դրական տեղաշարժ է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ամփոփագրից:
Ներկայացված ամփոփագրի համաձայն՝ 48 %-ով աճել է ջերմոցային տնտեսությունների մակերեսը:
Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 %-ով: 94.5% աճ է գրանցվել հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը:
Դրական ցուցանիշ է գրանցվել նաև սառնարանային տնտեսությունների հզորության ցուցանիշում՝ 26%:
