տուն Հասարակություն Իրավական Դրական եզրակացություն՝ զինծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագծին

Դրական եզրակացություն՝ զինծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագծին

199
0

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 28-ին, կայացած նիստում դրական եզրակացություն է տվել զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագծին:

«Քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ ենք կարող նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս օրենքի նախագիծն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: