տուն Հասարակություն Առողջապահություն Դրական բալանսով ենք փակել օրը. Արսեն Թորոսյան

Դրական բալանսով ենք փակել օրը. Արսեն Թորոսյան

499
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տիրող իրավիճակը:

«Անցնող օրվա դրությամբ ունեցել ենք 48 հաստատված դեպք և 61 առողջացում, հետևաբար կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159 է: Եվ նույն միջոցառումները շարունակվում են: Կարող եմ նաև տեղեկացնել, որ մոտավորապես 1500 հոգուց ավելին այս ընթացքում կարանտինից դուրս է եկել»,-նշեց նախարարը:

Միևնույն ժամանակ Արսեն Թորոսյանը նկատեց, որ կարանտինում գտվող 300 հոգու մոտ դրական արդյունք է գրանցվել, ուստի իրենց կողմից իրականացվող մեկուսացման միջոցառումներն անօգուտ չեն:

Նախարարն ընդգծեց, որ եթե կարողանան այս իրավիճակը ներկայիս տեմպերով վերահսկելի պահել, ապա այն կկարողանան երկար ժամանակ վերահսկել:

Օլյա Շահինյան