տուն Հասարակություն Կրթություն Շտապ և դռնփակ նիստ ԱԺ-ում. հայտնի է պատճառը

Շտապ և դռնփակ նիստ ԱԺ-ում. հայտնի է պատճառը

667
0

ՀՀ Ազգային ժողովում  այս պահին ընթանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ԱԺ-ից:

Մեր տեղեկություններով շտապ հրավիրված դռնփակ նիստը վերաբերվում է ընդունելության քնննություններին:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ԳԹԿ-ի և ԱԺ-ի դիմաց: Պատճառը ընդունելության նոր կարգն է, որով նախապատվությունը տրվում է առաջին հայտին: Արդյունքում բարձր բալեր հավաքած, բայց առաջին հայտով այլ մասնագիտություններ նշած շատ դիմորդներ դուրս են մնացել:

Ավելացնենք, որ երեկ այս հարցի շուրջ պարզաբանումներ էր տվել ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, նշելով, որ եթե դիմորդը առաջին հայտով նշել է մի մասնագիտություն, ստացել  7,5 միավոր և հաղթահարել է անցողիկ շեմը`ինքը պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա քննություն կանցկացվի: