տուն Հասարակություն Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են

538
0

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է գերատեսչության այն նախաձեռնության մասին, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: «Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- այս մասին երեկ՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նախագիծն այժմ քննարկվում է:

Միասնական քննությունների գնահատականները դպրոցներում անցկացվող արտաքին գնահատման արդյունքներով փոխարինելու հավանականության մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսել էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում