Բրիտանացի գիտնականները պարզել են, որ դպրոցում ճնշումների ենթարկված մարդիկ 40 տարվա ընթացքում զգում են դրանց հետևանքները։ Համապատասխան հոդվածը լույս է տեսել American Journal of Psychiatry ամսագրում։
Գիտնականները նման եզրահանգման են եկել հետազոտությունից հետո, որին մասնակցել է 1958 թվականին ծնված 7771 մարդ։ Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք վաղ հասակում ճնշումների են ենթարկվել դպրոցում, ավելի հաճախ են հոգեկան խնդիրներ ունենում։
Գիտնականները վստահ են, որ այդ խնդիրներն ուղիղ կերպով կապված են նրա հետ, թե ինչպես են այդ մարդկանց վերաբերվել դպրոցում։