Դպրոցներում փոխադրական քննություններ չեն անցկացվի: Այս մասին հաղորդեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր՝ «Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ:
«Հանրակրթական դպրոցներում փոխադրական քննություններ չեն անցկացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին: Մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա ամփոփվում են աշակերտների տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, և դրանց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան: Փոխադրական քննություններ չեն անցկացվում նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում: Փոխադրումը տեղի է ունենում նույն ձևով»:
Օլյա Շահինյան