տուն Հասարակություն Կրթություն Դպրոցներում կհետաձգվե՞ն ավարտական քննությունները

Դպրոցներում կհետաձգվե՞ն ավարտական քննությունները

851
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում դպրոցներն ու բուհերը անցել են հեռավար ուսուցման:

Պարզելու համար, թե արդյոք դպրոցներում կհետաձգվեն ավարտական քննությունները, AraratNews.am-ը կապ է հաստատել ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Բուդաղյանը նշեց, որ առայժմ դպրոցների ավարտական քննությունների հետաձգման հետ կապված քննարկում չի եղել:

«Առայժմ որևէ քննարկում չի եղել: Մենք պետք է սպասենք մեր լիազոր մարմնի հանձնարարականին»,- ասաց ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը:

Բուդաղյանը հավելեց, որ դա պետք է սահմանեն ԳԹԿ-ն, կառավարությունը և համապատասխանաբար՝ ԿԳՄՍ նախարարությունը:

Օլյա Շահինյան