տուն Տնտեսական «Դպրոցից աշխատանք» խորագրով հետազոտություն կանցկացվի` 15-29 տարեկանների մասին ճշգրիտ տվյալներ ստանալու համար

«Դպրոցից աշխատանք» խորագրով հետազոտություն կանցկացվի` 15-29 տարեկանների մասին ճշգրիտ տվյալներ ստանալու համար

102
0

գործազուրկ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄաստերՔարդ հիմնադրամի «Work4Youth» ծրագրի (Ծրագիր) տեխնիկակական օժանդակությամբ նախատեսվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից 2014թ.-ի հունիսի 1-ից սկսել «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլի իրականացումը, որը սկիզբ է առել դեռևս 2012թ.-ին` ծրագրի երկրորդ` 2014թ. փուլի շարունակականությունն ապահովելու խնդրանք-պայմանով: Ընդհանուր առմամբ, Ծրագիրը մեկնարկել է 2011թ. հունիսից և ավարտվելու է 2016թ. մայիսին, որի նպատակն է հզորացնել ազգային վիճակագրական ծառայությունների կարողությունները` հավաքագրելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ համակողմանի և արժանահավատ տեղեկատվություն և դրանով իսկ նպաստելու երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի կողմից մշակված քաղաքականության/ ծրագրերի կատարելագործմանը, դրանց արդյունավետության մշտադիտարկմանը: Այդ համատեքստում, որպես առանցքային արդյունք, ինչը հնարավորություն կընձեռի նյութականացնել դրված խնդիրը, ընտրված 28 երկրներում «Դպրոցից դեպի աշխատանք»  խորագրով ընտրանքային հետազոտության իրականացումն է տնային տնտեսությունների 15-29 տարեկան երիտասարդների շրջանում` Ծրագրի գործարկման հնգամյա ժամանակահատվածում այն իրականացնելով երկու շրջափուլով:

2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ԱՎԾ-ն հաջողությամբ իրականացրել է խնդրո առարկա հետազոտության առաջին փուլը, որին պետք է հետևի երկրորդը:

Համաձայն Ծրագրի նկարագրության վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի, 2014-2015թթ. ֆինանսական տարվա համար նախատեսված է ՀՀ ԱՎԾ-ին տրամադրել 100 000 ԱՄՆ դոլար, որի ծախսային ուղղություններն են` հետազոտության մինչդաշտային (հարցաթերթերի,  դրանց լրացման ձեռնարկի մշակում, ընտրանքի ձևավորում, հետազոտական անձնակազմի ուսուցում), դաշտային (ՀՀ ողջ տարածքում տեղեկատվության հավաքագրում, որակի հսկիչների ստուգայցեր և այլն) և հետդաշտային  աշխատանքների (հավաքագրված տվյալների տրամաբանական ստուգում, ծածկագրում, կրկնակի մուտքագրում, ստուգաճշտում, տվյալների բազայի ձևավորում և այլն) իրականացման ապահովումը: