Բաքվից փախստական, 79-ամյա Սեդա Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմին մասնակցած իր որդու հետ արդեն 25 տարի ապրում է Երևանիˋ Էրեբունի վարչական շրջանի հանրակացարանում:
Տան պատերը ամբողջովին ճաքած են, միջանցքի պանելները տեղ-տեղ իրարից հեռացած: Սեդա Սարգսյանը պատմում է, որ 1990-ակններին Բաքվում են թողել իրենց 3 սենյականոց տունը, եկել Հայաստան: Այնտեղ ժամանակին գորգերի գործարանում են աշխատել:
Հիմա Հայաստանում ապրում է 34 հազար դրամ եւ տղայի 19 հազար դրամ թոշակով:
«Տղաս կռվող տղա է, գնացել է Ղարաբաղ, մասնակցել կռվին: Ստամոքսի վրա 20 կար ունի: 25 տարի այստեղ եմ ապրում, ո՛չ օգնություն կա, ո՛չ էլ… Չգիտենք գիշերը կլուսացնենք, թե չէ էս շենքում: Գիշերը ճռ, ճռ, ճռ պատերի ձենը գալիս է: Լիքը կռիսներ կան, դեղ ենք դնում, որ չգան մտնեն տները: Չի կարելի ստեղ բաց պահել դռները, թե չէ անգամ տուն կմտնեն: Մենք դիմել ենք նոր տուն ստանալու համար, բայց մեզ ասում ենˋ դուք փախստական եք, ձեզ չի հասնում տուն: Երկու, երեք տարի, ով ստեղ մնացել ա, տվել են տուն, իսկ իմ տղան կռվող տղա է, իրան չի՞ հասնում»,-ասում է Սեդա Սարգսյանը: