Այս պայմանագիրը ամբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավուքնքերը, հակասում է մեր Սահմանադրությանը եւ ամբողջությամբ սպասարկում է մյուս կողմին: Այսօր խորհրդարանում տեղի ունեցած լսումներինˋ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագների վերաբերյալ, այս մասին ասաց Ազային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Դուք պարտավորություններ եք վերցրել մինչեւ 2043 թիվը ու ասում եք, որ գազի գինը մինչեւ 2018-ը երաշխավորված է: Դուք ասում եք, որ Ազգային Ժողովում մենք էլ չենք լինի, մեր թոռներն էլ, հանկարծ օրենք չհամաձակվեք ընդունել մինչեւ 2043 թիվը: Ես աշխարհում չեմ տեսել նման բան, որ Ազգային Ժողով՝ վավերացման բերես մի փաստաթուղթ, որով ասում ես, որ դու 30 տարի որեւէ բան չփոխես: Դուք վստահ ե՞ք, որ մինչեւ 2043 թիվը Ռուսաստանի Գազպրոմից բացի ուրիշ այլ տեղից գազ չենք բերելու, ո՞նց եք դուք ստանձնում այդ պարտավորությունը: Ո՞վ է դրել սենց թիվ, ո՞նց կարող եք դուք 2043 թվի վրա նման սահամանափակում դնել»,-ասաց Արզումանյանը ˋդիմելով Էներգետիկայի նախարարին:
Նա հավելեց, որ նման որոշման համար Ազգային ժողովը չի կարող կողմ քվեարկել: