ԱԺ քառօրյան այսօր սկսվել և շարունակվում է թեժ մթնոլորտում: Պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հնչեցրեցին նույն հարցը, ինչի պատճառով տարաձայնություններ են առաջացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նշված պատգամավորների միջև: Նրանց բարձրացրած հարցը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կապված էր սեպտեմբերի 23-ին ռուս սահմանապահների և Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ ռուս սահմանապահների ղեկավարի նամակը կփոխանցի Փաշինյանին եւ հարցրել .«Հիմա բավարարվա՞ծ եք»: ԱԺ նախագահի այս հարցադրմանը հնչել է բացասական պատասխան, որից հետո Հովիկ Աբրահամյանը նեղսրտվել է.«Դուք ե՞րբ եք բավարարված լինում որ»: Իր խոսքում ԱԺ խոսնակը նշել է, որ ինքը հակված է հավատալ նամակին, այլ ոչ թե Զարուհի Փոստանջյանին, քանի որ վերջինս սիրում է ամեն ինչ բարդացնել և սխալ ձևով ներկայացնել: Սրան ի պատասխան Փոստանջյանը հարցրել է. «Դուք ռուսական ФСБ-ին ե՞ք ծառայում»:
Էմմա Պալյան