տուն Սպորտ Դուք ունեք ֆուտբոլային հիանալի ենթակառուցվածքներ. Ֆուրսենկոն՝ հայկական ֆուտբոլի մասին

Դուք ունեք ֆուտբոլային հիանալի ենթակառուցվածքներ. Ֆուրսենկոն՝ հայկական ֆուտբոլի մասին

92
0

5501605-R3L8T8D-1000-130216_the_cambrian_hotel_01

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈւԵՖԱ-ի Գործկոմի անդամ, Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:

Ժողովի ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը կարճ հարցազրույց ունեցավ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Սա ներդրում է ապագայի համար: Դուք ունեք հիանալի ակադեմիա, գերազանց ենթակառուցվածքներ, որին կնախանձեին ՈՒԵՖԱ-ի անդամ շատ երկրների ֆեդերացիաներ:

Այստեղ մարզվում են ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև 800 երեխաներ, որոնք կարող են խաղալ և հանգստանալ հիանալի պայմաններում: Ինչպես ՀՖՖ նախագահը, այնպես էլ գործադիր տնօրենը ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի արդյունքի հասնելու համար: Այս ամենը, բնականաբար, գրավում է ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերում ակտիվ գործունեություն ծավալող ֆեդերացիաներին»: