տուն Քաղաքական Հայաստան Դուք որոշեք, ես գնամ գունավոր ականջներովս ուրախանամ.Սյունե Սևադա

Դուք որոշեք, ես գնամ գունավոր ականջներովս ուրախանամ.Սյունե Սևադա

599
0

Սյունե Սևադան իր ֆեյսբուքյան էջում գրում է `

Էս փակ շրջանը շատ կարևոր բան սովորեցրեց. կյանքը հետո չեն ապրում, և էդ կյանքն ապրելը, ուզածդ բաներն անելը բացարձակ ոչնչի հետ կապ չունի։ Իմ կյանքում, օրինակ, ամեն ինչ նիհարելու հետ էր կապված, երկար ու ձիգ տարիներ։ Նիհարեմ՝ կգնամ ստեղ, նիհարեմ՝ այ սենց կհագնվեմ, նիհարեմ՝ սա կփորձեմ, նա կանեմ, այ սա ու այ նա կսովորեմ։ Աչքիդ ոչ մի սիրո խոստովանություն ու ծաղիկ չի երևում, ինքդ քեզ չես սիրում՝ վերջ։ Երկու ամիս կյանքը փակվեց, հիմա ես նիհարում եմ՝ ճիշտ է դանդաղ՝ իրավիճակից ելնելով, բայց կապ չունի, դինամիկ սահում եմ ներքև։ Ու ի՞նչ։ Ոչ մի բան։ Ոչ կարող եմ երազածս հագուստը հագնել, ոչ ուզածս տեղը գնալ։ Ում էր պետք բա էսքան սպասելը։ Ում էր պետք կոմպլեքսների մեջ էսքան կոտորվելը, երբ մարդիկ քեզ տեսնելուց հետո հինգ րոպե անց մոռանում են քո մասին։ Ում էր պետք օրերով ճնշվել նրանից, որ մեկը քո մասին գրել էր «կով», որովհետև բկին ես կանգնել ու չի մարսում, որ սիրածդ գործով ես զբաղվում, իսկ ինքը գրածը հրապարակելու ռիսկ չունի, դե մի ձև քեզ պիտի կպնի չէ՞, դու էլ ռիսկ ունես գրող լինել՝ հերիք չի, դեռ մի բան էլ՝ գործդ հաճույքով անել։ Հա կով եմ, էլ ինչ էին էնտեղ ասում. չաղ եմ, բոչկա եմ, յախք հլը դրան-բան։ Հարց չկա։ Բայց մի քանի օր առաջ որոշեցի, որ էլ ոչ մի օր չեմ սպասելու, մազերիս մուգ կարմիր տոնիկ դրեցի, հետաքրքիր էր՝ ինչ կլիներ։ Քյոմուր սև մազերիս ունքը չշարժվեց։ Ուրիշ տոնիկ էլ էի առել, գրեթե սևի պես թանաքագույն։ Նույն պահին դա էլ ներկեցի։ Էլի ոչինչ։
Հիմա ես ունեմ գունավոր ականջներ։ Մեկը կապույտ, մեկը՝ կարմիր, ոչ մի ձև չի անցնում ներկը, բայց ամեն անգամ ինձ նայելիս լավ ծիծաղում եմ։ Մազերս սև մնացին՝ ոնց միշտ։ Ես նույն ձև չաղ եմ, ու ով գիտի, գուցե էսպես էլ մնամ, կամ հավեսի ընկնեմ, ավելի արագ նիհարեմ ու դառնամ աշխարհի միակ գրողը, որը զբաղվում է մոդելինգով։ Բայց կարող եմ հագնել ինչ ուզում եմ, ու չսպասել նիհարելուն, չսպասել մեկին դուր գալու։ Չսպասել հորինած լավ օրվա ու իդեալական մարմնի, որը, գուցե, երբեք չգա։
Մի խոսքով, հենց կյանքը կարգավորվի, ինչ ուզեմ՝ անելու եմ, ինչ հետաձգել եմ ու սպասել եմ սիրուն դառնամ՝ անելու եմ։ Ինչ ուզեմ գրելու եմ ու գրածներս ինչքան սիրտս տա՝ ջնջելու եմ՝ մինչև ուզածս տեքստը չստանամ, մինչև սրտովս չգրեմ։
Ու առհասարակ, բրախեք ամեն ինչ, սաղ սուտ ա։ Ուզում եք քաչալանալ՝ խնդրեմ, քթներիդ տատու եք ուզում խփել՝ ֆանտաստիկ ա, ուզում եք պորտուգալերեն սովորել՝ ընտիր ա։ Դուք միշտ ինչ-որ մեկի համար դեբիլ եք, պաթոսիկ եք, կով եք և գեշ։ Կարող եք մնալ էդ կարծիքների տակ ու սպանել ձեզ, կամ կարող եք դուրս գալ էդ խաղի միջից։ Սա շատ երկար ու պետքական ժամանակ էր՝ սրա մասին մտածելու համար։ Ու ընտիր առիթ է կյանքի ռիթմն ու որակը փոխելու համար։
Դուք որոշեք, ես գնամ գունավոր ականջներովս ուրախանամ։