տուն Լուրեր Դուք շատ ավելի խելացի եք իրենցից ու լավը.Պատգամավորը` իշխանություններին

Դուք շատ ավելի խելացի եք իրենցից ու լավը.Պատգամավորը` իշխանություններին

91
0

ruben-hakobyan (1)

ԱԺ Ժառանգություն խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց.

«Նազարբաևի հայտարարությունը բավական լուրջ էր: Կար ցինիզմ, կար ոչ հարգալից վերաբերմունք Հայաստանը ներկայացնող պարոն Սերժ Սարգսյանի հանդեպ: Նազարբաևը կարող է ասել, որ մեր պետության մեջ անցակետեր լինեն: Նա հայտարարեց, որ միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը: Նա ժամանակին հայտարարեց, որ Թուրքիան իրեն լիազորել է հայտարարել, որ ինքն էլ է ուզում միանալ Մաքսային Միությանը: Ես այսօր գիտեմ, որ Ղազախստանը, Ղրղզստանը 800, 400 բացառություններ են ներկայացրել միություն մտնելուց առաջ: Ես չգիտեմ մենք որևէ բացառություն, պայման ներկայացրե՞լ ենք թե ոչ: Մի վախեցեք քննարկումներից: Դուք շատ ավելի խելացի եք իրենցից ու լավը: Վաղը մյուս օր մենք, որ փաստի առաջ կանգնենք, չենք քննարկելու՝ մենք ենք մեղավորը, դուք թե քաղաքացիական հասարակությունը»,- եզրափակեց պատգամավորը: