տուն Լուրեր Դուք մարդկանց ճակատագրերի հետ եք խաղում, և նրանք պարտավոր չեն ապացուցել իրենց...

Դուք մարդկանց ճակատագրերի հետ եք խաղում, և նրանք պարտավոր չեն ապացուցել իրենց անմեղությունը. Սերգեյ Գալոյան

114
0

arm136602526465

«Բանդայի  դատավարությունը դարձրեցին հայ իրականության ամենակարևոր թեմաներից մեկը: Ես ներկա եմ եղել այդ գործող դատավարություններին և զարմանալի էր, թե ինչպես էին այդ տղաներին բերում դատարան, այնպես մի շչակներ էին միացնում, կարծես հանրապետության ամենակարևոր հանցագործներին էին բերում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը, նկատելով, որ դատավարությունից տպավորություն է ստանում, որ այն շինծու է. «Հարլի Օսվալդին այդպես չէին բերի դատարան, ինչպես բանդայի գործով տղաներին էին բերում»:

Քրեագետը կարծում է, որ գործը վարող դատավորի վրա մեծ բեռ է դրված, քանի որ չկան հստակ, փաստեր, սակայն նրանց դատապարտում են. «Պապոյանը մեղք է, այնպիսի ծանր բեռի տակ է ընկել, որ չի կարող դուրս գալ: Ինչո՞ւ չի կարող դուրս գալ, որովհետև, ես աել եմ և էլի կասեմ, եթե նախաքննություն չսկսվիˋ այս գործը ոտքից գլուխ շինծու է: Զարմանալին այն է, որ ում տունը թալանվել է՝ նրանք չեն ներկայանում դատարան և որևէ պահանջ չեն ներկայացնում, չեն ներկայանում դատարան, նույնիսկ դատավորի պահանջից հետո: Ինչու՞: Պատասխանը տվեց Էդվարդ Բեզոյանըˋ թերթում գրեց, որ չի հավատում այն փաստին, որ իրենք են կատարել իր տան գողությունը»,- ասաց քրեագետըˋ ավելացնելով, որ մարդանց ճակատագրերի հետ են խաղում և չպետք է առանց հիմնավոր փաստերի որոշումներ կայացվեն. «Դուք մարդկանց ճակատագրերի հետ եք խաղում և նրանք պարտավոր չեն ապացուցել իրենց անմեղությունը։ Այդ դուք պետք է նրանց մեղավորությունը ապացուցեք»,- եզրափակեց իր խոսքը քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Բորիս Մուրազի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here