տուն Լուրեր Դուք կարծում եք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին կանգնելու են ղազախական զորքե՞ր....

Դուք կարծում եք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին կանգնելու են ղազախական զորքե՞ր. Ա. Իսկանդարյան

105
0

MHM63109-copy

Այն, ինչ քննարկվում էր ԶԼՄ-ներում եւ այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, իրականում տարբեր բաներ են:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով օրեր առաջ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած հայտարարությանը՝ թե Հայաստանը Եվրասիական Միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով:

«Հայաստանում քննարկումները լրագրողների, վերլուծաբանների կողմից, պանիկայով են ընդունվում: Նազարբաևը ասել է, որ Եվրասիական միություն Հայաստանը կմտնի ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքով: Երբ եղավ գործընթաց, Ասոցացման պայմանագրի ստորագրմանը գնալուն, ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ԼՂՀ-ն պետք է մտներ Եվրամիություն: Իհարկե ոչ: Ինչո՞ւմն է խնդիրը: Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական միություն ինչպես Հայաստան, իսկ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև միասնական սահման կա, եւ միասնական սահման էլ կմնա»,-ասաց Իսկանդարյանը:

Նա նշում է, որ Հայաստանը փաստաթղթային բազա ունի Ռուսաստանի հետ եւ դա կա շատ վաղուց:

«Ղարաբաղը նույնպես կա, եւ համագործակցությունը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կա: Նազարբաևը ասաց, որ պետք է հասկանալ ոչ եթե կոնտեքստոււմ Ղարաբաղի, այլ Ղազախստանի կոնտեքստումˋ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում»,-ասաց Իսկանդարյանը:

Լրագրողների այն հացին, թե ինչո՞ւ Նազարբաևը Աստանայի հանդիպմանը հիշատակեց Ադրբեջանին, ԼՂՀ-իˋ Եվասիական միության կազմում չմտնելու հարցում և որևէ  պատասխան չհնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգայսնաի կողմից, Իսկանդարյանը ասաց.

«Ի՞նչ է, Նազարբաևը Ղարաբաղի մասին առաջին անգա՞մ է խոսում: Նազարբաևը ԼՂՀ-ի հարցի կարգավորման մասին չի խոսել: Ի՞նչ է, դուք կարծում եք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին Մաքսային միությանն անդամակցելուց հետո կանգնելու են ղազախական զորքե՞ր: Ես այդպես չեմ կարծում»,-ասաց Իսկանդարյանը: