տուն Աշխարհ Դուք ինձ երբեմն զարմացնում եք Ձեր տգիտությամբ. ֆեյսբուքյան օգտատերը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Դուք ինձ երբեմն զարմացնում եք Ձեր տգիտությամբ. ֆեյսբուքյան օգտատերը՝ Մարգարիտա Սիմոնյանին

1399
0

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս ՀՀ ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ ձերբակալությանը:

«Հայաստանում ազգային անվտանգության ուժերը երկու օր զբաղված էին վտանգավոր բլոգերի որոնմամբ: Բլոգերը ՖԲ-ում գրել է, իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիի սպանության կապակցությամբ:

Բլոգերին գտել են, տեսանյութ ձայնագրել, որտեղ նա փոփոխված ձայնով խոստովանել է, որ թշնամի է:

Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այդ թվում՝ ԶԼՄ-ի օգտագործմամբ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով:

Ո՞նց եմ ես սիրում ժողովրդավարական հեղափոխություններ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Ուշագրավ են RT-ի գլխավոր խմբագրի գրառման ներքո արված մեկնաբանությունները:

Կից ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«Սա, բնավ, բլոգեր չէ, այլ կալանավորված նախկին նախագահի հայտնի սադրիչ»,- գրել է համացանցային օգտատերերից մեկը:

«Ճիշտ էլ արել է: Սա կարող էր խաթարել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները: Մարգարիտա, Դուք ինձ երբեմն զարմացնում եք Ձեր տգիտությամբ: Եթե դուք այդքան հետաքրքրված եք ժողովրդավարությամբ, առաջին հերթին պետք է Պուտինից բողոքեք, բայց Ձեր համարձակությունը չի հերիքում»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Այնքան կուզեի, որ էլ այլևս չանդրադառնաք հայկական թեմային, Դուք սկսել եք շատ նյարդայնացնել ինձ և շատ հայերի»,- գրել է մեկ ուրիշ ֆեյսբուքյան օգտատեր: