տուն Քաղաքական Հայաստան Դուք բարոյական, հոգեբանական, ֆիզիկական բռնությունների պլանի մասն եք. Փաշինյանը՝ Մարուքյանի հետ հանդիպման...

Դուք բարոյական, հոգեբանական, ֆիզիկական բռնությունների պլանի մասն եք. Փաշինյանը՝ Մարուքյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

300
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծեծկռտուքից հետո ԱԺ նիստը շարունակվում է:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց շուրջ 3 ժամ առաջ ԱԺ-ում կատարված միջադեպի մասին, ասելով որ կսպասի քաղաքական գնահատականի, ինչից կախված՝ իրենց խմբակցությունը կորոշի ինչպես կաշխատի խորհրդարանում։ Ապա պատգամավորը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նիստերի դահլիճը լքելու մասին: Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Եվ այո՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ, այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է: Եվ ես այսօր, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. ես, կներեք, որ էսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (ԱԺ ամբիոնից դուրս), հարց՝ իսկ ինչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Եվ երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր՝ որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից»: