Այսօր ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը վիրավորել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին և մի խումբ այլ լրագրողների՝ անվանելով անբարոյական, իսկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողին ասել է՝ «գնացիր ստուց»։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզան Ստեփանյանը. «Մոտեցա շաբաթ օրվա դեպքերի՝ «Վերնիսաժում» կրակոցների հետ կապված հարց տալու. իր գնահատականն էի ուզում իմանալ՝ որպես մտավորական ու պատգամավոր, որ օրը ցերեկով մարդկանց վրա կրակում, վիրավորում են։ Ինքն էլ ասաց՝ «իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք»: Ես միայն ասացի ուղղակի՝ «ինչո՞ւ եք վիրավորում»։ Հետո արդեն լրագրողը, տեսնելով, որ ինձ անբարոյական է ասում, նրան ինչ-որ բան ասաց, իսկ նա պատասխանեց «գնացիր ստուց»,-ասաց Ռուզան Ստեփանյանը:
Մանրամասները tert.am — ում: