տուն Լուրեր «Դուրս եկեք մեր գրպանից»-ը ավտոերթ կանցկացնի Երևանում՝ ի նշան բողոքի

«Դուրս եկեք մեր գրպանից»-ը ավտոերթ կանցկացնի Երևանում՝ ի նշան բողոքի

90
0

23.04.52

«Կարմիր գծերի» և արագաչափ տեսախցիկների դեմ պայքարը հանգեցրել են «Դուրս եկեք մեր գրպանից» նախաձեռնության ստեղծմանը, որը միավորում է ավտովարորդների խնդիրներով անհանգստացող մարդկանց:

«Կիրակի օրը ավտոերթ է սկսվելու Թբիլիսյան խճուղուց, որը շարունակվելու է քաղաքում: Մենք կատեգորիկ ասում ենք՝  «Դուրս եկեք մեր գրպանից»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Հովհաննիսյանը:

«Ցանկացած հայ քաղաքացի չի հասկանում, որ իր սերնդի կողմից ասֆալտ ճանապարհով ինչ-որ մեկը կարող է գալ գիծը քաշել, փող վերցնել` առանց որևէ ծառայություն մատուցելու, առանց տիրություն անելու: Գիշերը կարող ես թողնել մեքենադ, առավոտյան գալ ու տեսնել, որ տեղում չէ»,- նշում է նա: