Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օրինագծի օգտին կողմ են քվեարկել բոլոր 432 պատգամավորները: Ռուսական լրատվամիջոցների տեղեկությունը փոխանցում է azatutyun.am-ը:
«Սա միասնության հզոր վկայություն է», — ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նրա փոխանցմամբ՝ երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին:
Փաթեթը պետք է նաև երրորդ ընթերցմամբ ընդունվի, ինչից հետո կփոխանցվի խորհրդարանի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ: Փաթեթն ուժի մեջ կմտնի նախագահ Պուտինի վավերացմամբ: