տուն Լուրեր Դուգինի ասածները ծիծաղելի են Վազգեն Մանուկյանի համար

Դուգինի ասածները ծիծաղելի են Վազգեն Մանուկյանի համար

237
0

arm139516522058

«Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սուվերեն պետություն չէ և պետք է որոշի, թե ումից ավելի շատ լինի կախման մեջ. «Հայաստանը սուվերեն պետություն չէ միջազգային հարաբերությունների տեսության առումով, կախյալ պետություն է, ուստի պետք է ընտրի ումից կախված լինել ավելի մեծ չափով. եթե ավելի շատ է կախվածությունը ՌԴ-ից, ապա ամեն ինչ լավ է, եթե փորձում է խաղալ հակադրությունների վրա, ապա դա վտանգավոր է, եթե ՀՀ-ն դառնա պրոամերիկյան, ապա Հայաստանն իր ներկայիս սահմաններով գոյություն ունենալ չի կարող, Ղարաբաղին էլ կարող են հաջողություն ասել, հավաքել իրերն ու գնալ: Հայերը մեր ընկերներն են, քրիստոնյա ընկերները, և այդ բարեկամությունը միակողմանի չի լինում։ Եթե մենք բարեկամություն ենք անում, պետք է հայերն էլ նույնն անեն: Եթե Հայաստանում ձևավորվեն ռուսաֆոբ, պրոամերիկյան քաղաքական խմբեր, ապա Հայաստանը ստիպված կլինի հատուցել ամենավատ ձևով: Ամփոփելով նշեմ, որ ՌԴ-ին ՀՀ-ում ձեռնտու են բարեկամական, քիչ ձեռնտու են՝ չեզոք, իսկ ձեռնտու չեն պրոամերիկյան ուժերը: Այդ օրենքն իրենց վրա զգացել են վրացիները, մոլդովացիները, ուկրաինացիները: Ցանկացած հետխորհրդային երկրի տարածքային ամբողջականություն կախված է առաջին հերթին այդ երկրի հարաբերություններից Մոսկվայի հետ:

Ինչպես ժամանակին լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամներ են ˋ Վազգեն Մանուկյանը, Տիգրան Լիլոյանը, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գևորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադևոսյանը (Մեդիամաքս), Շուշանիկ Արևշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը:
Դուգինի արտահայտածա մտքի վերաբերյալ AraratNews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի անդամ և «Գրիբոյեդով» ակումբի անդամ Վազգեն Մանուկյանից: Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանը հերքեց այն լուրերը, որ ինքը նշված ակումբի անդամ է.«Ես ուղղակի հրավիրված եմ եղել այդ ակումբ, բայց այն ժամանակ ես չեմ մասնակցել ակումբի աշխատանքներին: Դուգինը այդ ակումբի անդամ չէ, այլ հրավիրված է եղել, և ես էլ ներկայացրել եմ հայկական կողմը»,- ասաց Վազգեն Մանուկյանըˋ հավելելով, որ հրավիրված են եղել տարբեր հայ մտավորականներ՝ այդ թվում նաև ինքը:

Ինչ վերաբերում է Դուգինի արտահայտած մտքին, ապա Վազգեն Մանուկյանի համար այն ծիծաղելի է.«Դատելով ձեր ասածից կարող եմ ասել, որ մարդ է, իր համար ասում է, որը ծիծաղելի է: Ես ինչ կապ ունեմ իր հետ»,-եզրափակեց իր խոսքը Վազգեն Մանուկյանը: