տուն Քաղաքական Միջազգային Դուբայում 2 տարուց կհայտնվեն տաքսիներ` առանց վարորդի

Դուբայում 2 տարուց կհայտնվեն տաքսիներ` առանց վարորդի

74
0

1409109

2016 թվականից Դուբայում կհայտնվեն առանց վարորդների տաքսիներ։ Ներկայում PRT համակարգով աշխատող տրանսպորտի այս տեսակն արդեն գործարկվում է լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում։ Այս մասին գրում է Gulf News-ը։

Անձնական ավտոմատ տրանսպորտը հնարավորություն է տալիս առանց վարորդի ուղևորին հասցնել իր ցանկացած տեղը՝ օգտագործելով հատուկ նշված ճանապարհները։ Նման համակարգեր սկսել են մշակել դեռևս 1953 թվականին, սակայն պաշտոնապես դրանց գործարկումը դժվարացել էր շարժման անվտանգության ապահովման պատճառով։

Սկզբում նոր համակարգը հայտնվելու է Դուբայի Զաբեել թաղամասում՝ «Expo-2020» միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ Սպասվում է, որ PRT համակարգը կծառայի խոշոր ցուցահանդեսի այցելուներին, որոնց թիվը կարող է հասնել 25 միլիոնի։